Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գեներալները` «Տղմուտի ափին»

Գեներալները` «Տղմուտի ափին»
21.06.2013 | 01:23

Հայոց պառլամենտարիզմն իր «պատմության մեջ» ինչ ասես չի տեսել: Բայց նախորդ օրվա գեներալիտետային «հաղթարշավը» լրիվ նոր խոսք էր այդ պատմության մեջ` «կատարման», մթնոլորտի, եզակի համախմբման, իրարանցման, ԲՀԿ-ականների գործարար թևի «ականազերծման», մնացյալ գործարարների` ողջ օրն իրենց «ախպերների խաթեր» խորհրդարանի միջանցքներում թրև գալու, պարապուրդի մատնվելու և վերջապես վաստակած «մե քեֆ, մե ուրախության» առումով:
Մեր տեղեկություններով, կամավորականների կարգավիճակի մասին ընդամենը բարոյական «հաղթանակ» ամրագրած այդ օրենքը շուտով կլրացվի իրական սոցիալական փաթեթ ենթադրող հոդվածներով: Արդեն իսկ ԱԺ հանձնաժողովներում շրջանառության մեջ են ազատամարտիկների կոնկրետ սոցիալական հարցերին վերաբերող` սոցապնախարարության հեղինակած նախագծերը, որոնք աշնանային նստաշրջանի ժամանակ կդրվեն օրակարգ` քննարկման:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ